Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Բավական ազնիվ են

Բավական ազնիվ են
09.02.2017 | 21:13

Այսօր «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը հայտարարել է, թե այս պահին միայն ընտրությանը դաշինքներով գնալու հարց չէ դրված, հետընտրական շրջանում էլ գործընթացներ են լինելու, կախված ընտրությունների արդյունքից՝ հնարավոր կոալիցիաներ կարող են կազմվել:

Փաստորեն, ընդդիմությունն այս պահին ոչ թե մտածում է ինչպես հաղթել ընտրություններում, ինչպես երկիրը, իրենց ձևակերպմամբ, հանել ծանր, անմխիթար վիճակից, այլ այն մասին, թե ում հետ է հնարավոր խորհրդարանում կոալիցիա ձևավորել: Նախ` որտեղի՞ց Օսկանյանին այդքան վստահություն, որ ընտրողն հենց իրենց է ձայն տալու, որ նա էլ խորհրդարանում արդեն սեփական հաշվարկներն է անում:

Տպավորությունն այնպիսին է, որ նախկին իշխանության ներկայացուցիչներին հանգիստ չի տալիս այն միտքը, թե երբ նորից կբազմեն ցանկալի աթոռներին ու նորից «առևտուր» կանեն այս կամ այն ուժի հետ: «Ջուրը չտեսած, ինչո՞ւ եք բոբիկանում»: Եթե սա ասեր իշխանության ներկայացուցիչ, կհասկանայինք, որ հույսը ընտրակաշառքն է ու վարչարարական ռեսուրսը: Իսկ իրեն ընդդիմադիր համարող Օսկանյանն ինչի՞ վրա է հույսը դրել, որ համոզված հաշվարկներ է անում, թե ապագա խորհրդարանում ում հետ գործարքների կգնա: Չլինի՞ հույսը ժողովրդի հիշողության կորստի վրա է: Իսկ ով չգիտի Օսկանյանին էլ, Օհանյանին էլ ու մնացածներին էլ, որոնք տարիներ շարունակ օգտվել են իշխանական կերակրատաշտից, հետո էլ խառնվել իրար, թե ինչու իրենց ավելին չեն տալիս: Հիմա ի՞նչ եղավ, որ այդքան «բոցաշունչ» ընդդիմադիր դարձաք:


Չնայած մարդիկ բավական ազնվորեն ասում են, թե իրենց ինչն է ամենից շատ հետաքրքրում: Թե չէ ժողովրդի հո՞գսը հո չի ծանրացել նրանց սրտին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1404

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ